Հայաստանի ֆինանսական շուկայում ամերիկյան դոլարի փոխարժեքը շարունակում է չափավոր արժեւորվել: «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ այսօր՝ փետրվարի 13-ին կազմել է 406,80 դրամ; Երեկվա համեմատ դոլարը բարձրացել է 0,02%-ով կամ 0,09 կետով:
Բորսայում այսօր վաճառվել է 1.75 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 406 դրամ, վաճառքի առավել տարաածված փոխարժեքն է 408 դրամը:
Forex միջազգային շուկայում դոլարն այսօր թուլացել է եվրոյի եւ ճապոնական իենի նկատմամբ՝ G20 գագաթաժողովից առաջ; Եվրոն այսօր սակարկվում է 1,3475 դոլարի մակարդակին մոտ:
Ռուսաստանի կենտրոնական բանկն այսօր նվազեցրել է դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ՝ 1 դոլարն արժե 30,0692ռուբլի:




























