Փետրվարի 16-ին կայանալու է «Երկրապահ» կամավորականների միության 8-րդ հերթական համագումարը:

Երեկ՝ փետրվարի 9-ին տեղի է ունեցել համագումարի կազմկոմիտեի ընդլայնված նիստը, որն էլ որոշում է կայացրել համագումարի անցկացման տեղի եւ ժամի վերաբերյալ: Համագումարը կայանալու է կառավարության նիստերի դահլիճում:

ԵԿՄ աղբյուրը NEWS.am-ին հայտնեց, որ համագումարի ընթացքում ներկայացվելու է ԵԿՄ վարչության վերջին տարիների կատարած աշխատանքի հաշվետվությունը, նաեւ կայանալու է ԵԿՄ վարչության նախագահի եւ վարչության անդամների ընտրություն: Որպես ԵԿՄ վարչության նախագահ՝ առաջադրվելու է Մանվել Գրիգորյանի թեկնածությունը:

Նշենք, որ մամուլում տեղեկություններ են տարածվել, թե Մանվել Գրիգորյանը, համաձայնության է եկել գործող իշխանությունների հետ եւ վարչության կազմից հեռացնելու է ընդդիմադիր տրամադրված անդամներին, թեեւ մեր աղբյուրը հերքեց այդ փաստը:

Նշենք, որ համագումարը երկար ժամանակ հետաձգվում էր մի շարք պատճառներով: Վերջին համագումարը տեղի էր ունեցել 2006թ.: