Թուրքիայում ԱՄՆ-ին պատկանող միջուկային զենք կա։ Այս մասին հայտնում է թուրքական Samanyolu գործակալությունը։
«Եվրոպական բարեփոխումների կենտրոն» հետազոտական կառույցի կողմից պատրաստված զեկույցում ՆԱՏՕ-ի նախկին ղեկավար Ջորջ Ռոբերտսոնը նշում է, որ Թուրքիայում ԱՄՆ-ին պատկանող Ինջիրլիքի ռազմաբազայում պահվում են 40-90 հատ միջուկային մարտագլխիկներ։
Բանն այն է, որ Մյունխենի անվտանգության համաժողովում Գերմանիայի ԱԳ նախարար Գուիդո Վեստերվելեն նշել էր, որ միջուկային զենքը սառը պատերազմից է ժառանգություն մնացել եւ դրա կարիքը արդեն չկա։
Գերմանիայի կողմից իր տարածքից միջուկային զենքի հեռացման պահանջը խիստ քննադատության է ենթարկել ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Ռոբերտսոնը, ով այդ ամենը շարադրել է «Գերմանիան պանդորայի տուփն է բացում» զեկույցում։ Այդ զեկույցն էլ ներկայացրել է «Եվրոպական բարեփոխումների կենտրոն» հետազոտական կառույցը։ Զեկույցում նաեւ նշվում է, որ 180 միջուկային մարտագլխիկները, որոնք գտնվում են Թուրքիայի, Բելգիայի, Իտալիայի եւ Հոլանդիայի ԱՄՆ-ին պատկանող ռազմաբազաներում՝ կարող են ապահովել Եվրոպայի անվտանգությունը։




























