Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ ժամկետային զինծառայողները չեն մասնակցի ռազմական գործողությունների:
Նրա խոսքով` ռազմական գործողություններին, նախկինի պես, կմասնակցեն միայն պայմանագրային զինծառայողները: Գերասիմովն ընդգծել է, որ Ռուսաստանի ՊՆ-ն կատարում է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հրահանգները:
Նա մեկնաբանել է Պուտինի հրամանագիրը, ըստ որի զորակոչից հետո զինծառայողների նախապատրաստման ժամկետը կրճատվում է` 6 ամսից դառնալով 4 ամիս: Նշվել է, որ զինակոչիկներին զորակոչից արդեն 4 ամիս անց կուղարկեն ռազմական գործողությունների գոտիներ, սակայն դա վերաբերում է միայն ուսումնական զորամասերում նախապատրաստություն անցածներին:




























