Հայաստանի Վերահսկիչ պալատը Շիրակի մարզետարանի ենթակայության տակ գտնվող օբյեկտներում 2007 թ. հունվարի 1-ից 2009 թ. հունվարի 1-ը կատարած ստուգումների արդյունքում բացահայտել է 90 մլն 79,9 հազար դրամի չարաշահում: Այդ մասին հայտարարել է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը՝ Գյումրիում կայացած ՎՊ նիստի ընթացքում:
Ըստ Զաքարյանի՝ Շիրակի մարզում ստուգվել են 17 շինարարական ծրագրեր՝ 1 մլրդ 948 մլն դրամ արժեքով, եւ դրանց արդյունքում հայտանբերվել է մոտ 55 մլն դրամի խախտում: 11 միլիոնի խախտում էլ արձանագրվել է մարզում ստուգված 17 դպրոցներում:
Ավելի մեծ է Գյումրիի քաղաքապետարանում հայտնաբերված չարաշահումների չափը՝ 437,5 մլն դրամ, որից մոտ 200 մլն-ը արդեն վերականգնվել է:
Նշենք, որ վերահսկիչ պալատը ժամանակ է տվել մինչեւ մարտի 1-ը՝ խախտումնրը եվրացնելու եւ գումարները վերադարձնելու համար:



























