Նյու Յորքում ձերբակալել են Սալվադոր Դալիի «Դոն Խուան Տենորիո» կտավը գողանալու մեջ կասկածվողին: Կտավն անհետացել էր 2012-ի հունիսին: Հունաստանի քաղաքացի Ֆիվոս Իստավրիօղլուին ձերբակալել են Քենեդիի անվան օդանավակայանում:

Նյու Յորքում նրան կանչել է ոստիկանը, ներկայանալով որպես պատկերասրահի սեփականատեր, որը խորհրդատու է փնտրում: Հանցագործի հետքի վրա հնարավոր է եղել դուրս գալ թանգարանի մուտքի մոտ գտնվող անվտանգության տեսախցիկների ձայնագրությունների օգնությամբ:

Դալիի կտավը գողանալու մեղադրանքը նա չի ընդունել, հաղորդում է Gazeta.ru-ն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ առեւանգողը փոստով վերադարձրել է Մանհեթենի թանգարանից  նախորդ շաբաթ գողացած Սալվադոր Դալիի «Դոն Խուան Տենորիո» նկարը: Այն գնահատվում է 150 հազար դոլար եւ գողացվել էր 2012-ի հունիսի 19-ին:

Ծանրոցն ԱՄՆ է եկել Եվրոպայից, նրանում մատնանշված են եղել գոյություն չունեցող անուն եւ հասցե: Ոստիկանները ծանրոցն ստացել են օդանավակայանում, իսկ այնուհետեւ վերադարձրել են  թանգարան: Նկարը չի տուժել: