Օրերս սահմռկեցուցիչ սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ փետրվարի 7-ին Երանոս գյուղի բնակչուհի, 1989 թ. ծնված Մանուշակ Խաչատրյանը տանը մահացել է, մահը եղել է բռնի, իսկ հաջորդ օրը նրան շտապ հուղարկավորել են:

Պարզվել է, որ փետրվարի 7-ին` ժամը 1.30-ի սահմաններում, տանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 1964 թ. ծնված Անդրանիկ Խաչատրյանը վիճաբանել է դստեր` Մանուշակ Խաչատրյանի եւ կնոջ` Նուբար Փաշոյանի հետ, որի ընթացքում փայտով հարվածել է նրանց գլխին: Ստացած վնասվածքներից որոշ ժամանակ անց դուստրը անասնագոմում մահացել է:

Բերման ենթարկված Անդրանիկ Խաչատրյանը խոստովանական ցուցմունք է տվել: Վերջինս ձերբակալված է, կատարվում է նախաքննություն: