Ֆիդել Կաստրոյի եւ էռնեստո Չե Գեվարայի հազվադեպ լուսանկարների հավաքածուն վաճառքի կհանվի Մեծ Բրիտանիայի Dominic Winter Auctioneers աճուրդային տանը, մարտի  7-ին 50 հազար ֆունտ սթերլինգով (76 հազար դոլար):

Նկարները վաճառում է Կաստրոյի անձնական լուսանկարիչ Ալբերտ Կորդայի դուստրը: Նկարներն արվել են 1950-1960 թվականներին: Նկարներից մեկում  Կուբայի հեղափոխական առաջնորդին նկարել են Չե Գեվարայի հետ գոլֆ խաղալիս: Մեկ այլ նկարում, որն արվել է Կուբայում հեղափոխության հաղթանակից հետո Կաստրոն եւ Գեվարան ձկնորսությամբ են զբաղվել:

Ինչպես հայտնում է «Ուտրո.ռու»-ն, աճուրդային տան ներկայացուցիչը հայտարարել է, որ դա «Հիասքանչ հավաքածու է». Չե Գեվարան զրուցում է Ժան-Պոլ Սարտրի հետ, Կատրոն լուսանկարում է խորհրդային ղեկավար Նիկիտա Խրուշչովի ընտանիքն ու անդամներին: Հենց այս նկարն է, որ հավաքածուի մեջ այն համարվում է գլխավոր նկար: «Հավաքածուի» մեջ կա ընդամենը  55 սեւ-սպիտակ լուսանկարներ: