Լոս Անջելես քաղաքում երկուշաբթի օրը տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով զոհվել է 43-ամյա հայուհի Մարալ Ջուլաքյանը:

Ինչպես հաղորդում է «Glendale News-Press» թերթը, նրա ավտոմեքենան Անջելես-Քրեսթ մայրուղում դուրս է եկել երթեւեկելի մասից եւ ընկել ձորակը: Լոս Անջելեսի շրջանի հրշեջներին դեպքի վայր են կանչել ականատեսները:

Ավելի քան 20 հրշեջներ դեպքի վայրում փորձել են գտնել հնարավոր այլ զոհերի:

Ջուլաքյանը մահացել է հենց դեպքի վայրում: Ներկայումս քննվում են ավտովթարի հանգամանքները: