ԱՄՆ Օքլոհոմա նահանգի բնակչուհի Քրիսթի Դոուն Հարիսը ապշեցրել է ոստիկաններին. Նա ատրճանակը բանտ է մտցրել իր մարմնի ամենաինտիմ մասում թաքցնելով:
28-ամյա կինը 22 մմ տրամաչափի լիցքավորված ատրճանակը թաքցրել է իր մարմնի ամենաինտիմ մասում: Ատրճանակը հայտնաբերվել է միայն ուղղիչ հիմնարկում անձնական զննման ժամանակ:
Հարիսը եւ նրա հանցակցուհի Ջենիֆեր Դելանսին կալանավորվել են թմրամիջոցների համար եւ բանտ ուղարկվել: Դեպքի վայր հասնելու ճանապարհին Քրիսթին բազմիցս պահանջել է կանգ առնել եւ թույլ տալ իրեն զուգարան գնալ, հաղորդում է LifeNews-ը:
Ներկայումս Քրիսթիին մեղադրանք կառաջադրվի ոչ միայն թմրանյութեր տարածելու, այլեւ զենքի մաքսանենգության համար:




























