ԿԺԴՀ-ն հայտարարել է Հյուսիսային Կորեայի հետ երկու գլխավոր պայմանագրերից  մեկ միակողմանիորեն լուծելու մասին: Խոսքը վերաբերում է չհարձակման եւ Կորեական թերակղզու  միջուկազերծման մասին համատեղ հայտարարությանը: Բացի դրանից կոմունիստական երկիրը անջատել է Փհանմունջոնում  Հյուսիսի եւ Հարավի հետ ուղիղ կապի գիծը, հայտնում է rbc-ն:

Կորեական երկու պետությունների միջեւ հարաբերությունները շարունակում են լարված մնալ 1953թ. ռազմական բախումից հետո: Եվ Փհենյանում, եւ Սեուլում իրենց համարում են թերակղզու միակ օրինական իշխանությունը: 

Նոր կոնֆլիկտը հարեւանների միջեւ շարունակվում է 2010թ. նոյեմբերից: Այն ժամանակ ԿԺԴՀ-ի կողմից Յոնպհեյոնդո կղզու հրետակոծման հետեւանքով սպանվել էին հարավկորեացի երկու ռազմածովային հետեւակներ:

Դրանից հետո Սեուլը հայտարարել էր ԿԺԴՀ-ից իր քաղաքացիների տարհանման մասին եւ կրճատել էր կոմունիստական երկրին տրամադրվող օգնության ծավալները:

Մարտի սկզբին ԿԺԴՀ-ի իշխանությունները խիստ հայտարարություններ են հնչեցնում ոչ միայն Սեուլի, այլեւ Վաշինգտոնի հասցեին: Նախօրեին Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին սպառնացել էր միջուկային հարվածով` իր տարածքի վրա ցանկացած այլ արտասահմանյան պետության հարձակման դեպքում: