Կրկին կրակոցներ ԱՄՆ-ում, այս անգամ՝ Արիզոնա նահանգի առեւտրի կնտրոնում։ Երկու մարդ զոհվել է, եւս մեկը վիրավոր է։
Fox-ը հայտնում է, որ մարտի 7-ի ժամը երեկոյան 6-ի սահմաններում վիետնամական Mesa առեւտրի կենտրոնի Phu Thanh ռեստորանում կրակոցներ են հնչել։ Ոստիկանության տվյալով՝ կանխամտածված սպանություն է կատարվել։ Տղամարդը հանել է ատրճանակը եւ մի քանի անգամ կրակել, հետո փորձել է ինքնասպան լինել, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Ոստիկանության ժամանման պահին բոլոր տուժածները դեռեւս ողջ են եղել, սակայն հիվանդանոցում վիրավոր կինն ու տղամարդը վաճանվել են։ Մյուս տղամարդը ողջ է մնացել։ Հետաքննության ընթացքում պարզվել է, որ նա փորձել է փախչել դեպքի վայրից։ Ընդ որում, նրա՝ կրակոցների կասկածյալ լինելը չի հստակեցվում։




























