Եգիպտոսցի ակտիվիստուհի Սամիրա Իբրահիմը ժամանակավորապես կրճատվել է այն կանանց ցուցակից, որոնց մարտի 8-ին ԱՄՆ-ի պետքարտուղարի կողմից մրցանակ է հանձնվելու «կանացի տղամարդկության» համար։ Պատճառը Twitter-ում վերջինիս հակասեմական արտահայտություններ են։

Որոշման մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը՝ նշելով, որ Իբրահիմը կտրականապես հերքում է այդ արտահայտությունների հեղինակությունը եւ հայտարարում, որ իր էջը հաքերներային հարձակման է ենթարկվել: «Սակայն մեզ որոշ ժամանակ է հարկավոր սեփական հետաքննությունը վարելու եւ իրադրությունն ուսումնասիրելու համար», - ասել է Նուլանդը:

Ըստ նրա` ակտիվիստուհու twitter-յան էջում հաղորդագրություններ էին հրապարակվել ամերիկյան դեսպանատների վրա հարձակումների, ինչպես նաեւ 2012թ. հուլիսին Բուլղարիայում իսրայելցի զբոսաշրջիկների դեմ ահաբեկչության սատարման մասին: Մասնավորապես Բուլղարիայում ահաբեկչությունից հետո Իբրահիմի էջին հայտնվել էր հաղորդագրություն, որ դա  «լավ նորություն է»:

Այլ հաղորդագրություններում ասվում էր, որ Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքը «հրեաներից կեղտոտ է», որ հասարակության դեմ բոլոր հանցագործությունների համար «պատասխանատու են միայն հրեաները», եւ մեջբերել էր Ադոլֆ Հիտլերին: Իսկ ԱՄՆ-ում գտնվող Իբրահիմը հայտարարում է, որ իր էջին հայտարարոթյունները հայտնվել էին հաքերների հարձակման հետեւանքով, նշում է «ՌԻԱ Նովոստին»:

Ամենամյա International Women of Courage  միջազգային մրցանակի հանձնման արարողության ավանդույթը ձեւավորվել է 2007թ. Մարտին՝ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի կողմից եւ հանձնվում է ամբողջ աշխարհի նշանավոր կանանց: Թեկնածուներին ընտրում է ամերիկյան դեսպանատունը: