Վիետնամի կենտրոնական հատվածում երկու ավտոբուսների բախումից 11 մարդ զոհվել, ինը լուրջ վնասվածքներ են ստացել։

«Ինտերֆաքսը» հայտնել է, որ երկու ավտոբուսների վարորդներն էլ զոհվել են։  Դեպքը կատարվել է Քհանհոա նահանգում։

«Ինտերֆաքսը» հայտնում է, որ ավտոբուսների երկու վարորդներն էլ զոհվել են: Միջադեպը տեղի է ունեցել Կխանխոա նահանգում:

«Սինհուան» հայտնում է, որ ըստ ոստիկանության տվյալի` վթարի պատճառ է դարձել երկու վարորդների կողմից արագության գերազանցումը: Վթարի վայրում զոհվել են ինը մարդ` ներառյալ վարորդներին, եւս երկու տուժած վախճանվել են հիվանդանոցի ճանապարհին:

Վիետնամում ավտոբուսի վերջին խոշոր վթարը տեղի էր ունեցել անցյալ տարվա մայիսին` Դոկլակ նահանգում, որի հետեւանքով զոհվել էր 30 մարդ: