ՄԱԿ-ը դիմել է Կոնգոյի դեմոկրատական հանրապետության իշխանություններին` պահանջելով հետաքննել բռնաբարությունների դեպքերը, որոնցում կասկածում են զինվորականներին: Այդ երկրում ՄԱԿ-ի առաքելությունը հայտարարել է երկու զինվորական ստորաբաժանումների հետ համագործակցությունը դադարեցնելու մասին, որտեղ ծառայում են ենթադրյալ բռնաբարողները: 2012 թվականի հոկտեմբերին Կոնգոյում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը եւ Կոնգոյի զինվորականները բռնել եւ իրավապահներին են հանձնել ապստամբ խմբավորումների առաջնորդներից մեկին` փոխգնդապետ Մայելեին, ով առնչություն ունի երկրի հարավում տեղի ունեցած զանգվածային բռնաբարություններին, հաղորդում է «Ռոսբալտը»` վկայակոչելով ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը:
2010 թվականի հուլիսի 31-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում, Հարավային Կիվու նահանգի գյուղերից մեկում կոլաիցիոն ուժերի կողմից զինված խմբավորումների վրա հարձակումների մի քանի օրերի ընթացքում բռնաբարվել է 235 կին, 52 աղջիկ, 13 տղամարդ եւ 3 պատանի: Այդ հանցագործությունը կատարվել է Ռուանդայի ազատագրության դեմոկրատական ուժերի զինված խմբերի, ինչպես նաեւ տեղի «մաի մաի Չեկա» ռազմականացված կազմավորման 200 անդամների կողմից:




























