Փետրվարի 15-ին Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի թեմի հարավային նստավայրում՝ Կրասնոդար քաղաքում հանդիպել է մարզի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում ԼՂՀ նախագահը հետաքրքրվել է մարզի հայության ամենօրյա կյանքով, նշել Արցախի հետ կապերի խորացման անհրաժեշտությունը՝ նկատելով, որ դրա համար բավարար պոտենցիալ կա: