Հռոմի օդանավակայանում արգելափակված Հայաստանի 59 քաղաքացիներից, ներկա պահին, այնտեղ է մնացել 13 մարդ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստաի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Նրա խոսքով` մնացած բոլորը Իտալիայում Հայաստանի դեսպանի օժանդակությամբ, ով այս պահին գտնվում է օդանավակայանում, կարողացել են շարունակել իրենց ճանապարհը: Մնացած 13 քաղաքացիների հարցը գտնվում է լուծման փուլում: