Լոս Անջելեսում ձերբակալված «Դիսնեյլենդի» կեղծ տոմսերի վաճառքի մեջ մեղադրվող 22-ամյա հայուհին իրեն մեղավոր չի ճանաչել, հաղորդում է  «Glendale News-Press»-ը:

Ալիսա Ենոքյանին կեղծիքով զբաղվելու յոթ քրեական մեղադրանքն է ներկայացվել եւ  եւս մեկը` խոշոր գողության համար: Ենոքյանը մարտի 18-ին պետք է կանգնի դատարանի առջեւ:

Հաղորդվում է նաեւ, որ Ենոքյանը ձերբակալվել է փետրվարի 27 –ին Լաս Վեգասի կազինոյում: Նշվում է, որ նա ու եւս երկու հոգի փորձել են գործարքի մեջ մտնել:

Ալիսա Ենոքյանը  համաձայնել է հանդիպել ոստիկանների հետ, որոնք ներկայացել են որպես «Դիսնեյլենդի» տոմսերի գնորդներ: