Իտալիայում Հայաստանի դեսպանատունը շարունակում է  կարգավորել Հռոմի օդանավակայանում  մնացած ՀՀ մի խումբ քաղաքացիների հետ կապված հարցերը:

Facebook սոցցանցում ԱԳՆ-ի պաշտոնական էջում տեղադրված հաղորդագրության մեջ նշվում է, որ Հռոմի օդանավակայանում փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով մնացած Հայաստանի եւս մեկ քաղաքացի հարթել է խնդիրները` շնորհիվ Իտալիայում Հայաստանի դեսպանի միջամտության: Այդպիսով, այժմ օդանավակայանում մնացած ՀՀ քաղաքացիների թիվը 12 է: 

Հիշեցնենք, որ  փաստաթղթային խնդիրների պատճառով Հռոմի օդանավակայանում մնացել են Հայաստանի 59 քաղաքացիներ: Իտալիայում Հայաստանի դեսպանի աջակցությամբ քաղաքացիների մեծ մասն արդեն շարունակել են ճանապարհը: