Վատիկանում հերթական սկանդալն է ծավալվել. Պարզվում է, կարդինալները գեյ-սաունայի հարեւանությամբ են բնակվում, որը հատուկ «արջային գիշերներ» է առաջարկում: Պարզվում է, 76-ամյա կարդինալ Իվան Դիասի 12 սենյականոց բնակարանը հաստատության գլխավոր մուտքից մի քանի քայլ այն կողմ է գտնվում:

Մոտակայքում եւս 18 տուն կա, որոնցում Վատիկանի այլ հոգեւորականներ են բնակվում:

Սաունայի կայքում ակտիվորեն գովազդվում են հատուկ «արջային գիշերները»: Գովազդային հոլովակում գեր, մազոտ տղամարդը հագից հանում է հոգեւորականի հանդերձանքը, քանի որ ցանկանում է բացել «հոգին ու մարմինը»: Սեփականությունը Սուրբ քաղաքինն է, իսկ Սիլվիո Բեռլուսկոնիի կառավարության շռայլ հարկային արտոնությունների շնորհիվ  հոգեւորականները խուսափել են հսկայական հարկերից, հայտնում է RT-ն՝ վկայակոչելով իտալական լրատվամիջոցներին:

La Repubblica թերթը նշում է, որ Վատիկանում նախկին գեյ-սկանդալների ֆոնին Իտալիայում եկեղեցուն պատկանող սեփականության տարածքում գեյ-սաունայի հայտնաբերումը Սուրբ գահին գցում է «շատ անհարմար դրության մեջ»: