Ամերիկյան մի շարք նահանգներում ընդունված օրենքից հետո, որը թույլ է տալիս գրանցել նույնասեռ ամուսնությունները, սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներն սկսել են պայքարել պաշտոնապես ամունալուծվելու իրավունքի համար: Այդ հարցը կծագեր ցանկացած դեպքում, ասվում է հոդվածում, որը հրապարակվել է La Repubblica թերթում:
«Վերջին ամիսներին մենք ամենաիսկական բումի ականատես ենք դարձել, վիճակագրությունը դեռեւս ամբողջապես չի արտացոլում այն, ինչ տեղի է ունենում: Օրենքները որոշ նահանգներում օրինականացրել են նույնասեռ ամուսնությունները, բայց հիմա որոշակի ժամանակ անցնելուց հետո անխուսափելիորեն գալիս է ամուսնալուծությունների ժամանակը»,-ասել է նույնասեռ զույգերի շրջանում ամուսնալուծությունների հարցերով լավագույն փաստաբաններից մեկը՝ Շերրի Դոնովանը:
ԱՄՆ-ում մոտ 50 հազար նույնասեռ զույգեր (որոշ տվյալներով այդ թիվը 70 հազար է) օրինականացրել են իրենց ամուսնությունը: Նրանց շարքում ամուսնալուծությունների տոկոսը տատանվում է 1,1-1,7-ի սահմաններում: Նույնասեռ զույգերի ամուսնալուծությունների հարցը դեռեւս շատ իրավաբանական եւ տնտեսական դժվարություններ է ստեղծում: «Եթե սովորական զույգերն ամունանում եւ բաժանվում են 6-7 անգամ, ինչո՞ւ մենք նույն սխալվելու իրավունքը չունենք: Ամուսնանալու իրավունքից հետո պետք է իրավունք ունենան նաեւ բաժանվելու»,-ասել է հայտնի գրող եւ բլոգեր Ռենդի Սքոթ Հայդը: Սակայն համացանցում չարախնդորեն կատակել են, որ նույնասեռ զույգերին բաժանվելու իրավունք տալու դեպքում ամենից շատ կշահեն փաստաբանները:




























