Սիրահարված չինացի ուսանողն իր սերն արտահայտելու բավական տարօրինակ միջոց է ընտրել, նա իր սրտի տիրուհուն է ուղարկել իր սերմնահեղուկով լի շիշը: Այս դեպքը կարող էր հենց դրանով էլ ավարտվել, եթե նվերն ստացած աղջիկը այն չընդուներ որպես փափկացնող կրեմ եւ չքսեր դեմքին, հաղորդում է InterRight-ը:

Երբ 19-ամյա Ցզեն Լին հասկացել է, թե ինչ է եղել շշի մեջ, նա ոստիկանություն է կանչել: Ինչպես հաղորդում է Thе Sun-ը, ոստիկանները արագ գտել ու կալանավորել են ուսանող տղային՝ 22-ամյա Գոու Վենին:

Նա ոստիկաններին պատմել է, որ շատ ուժեղ սիրահարված է եղել աղջկան եւ չի իմացել՝ ինչպես խոստովանի իր սերը: Նա մտածել է, որ այդպիսի նվերը սիրո լավագույն խոստովանությունն է:

Ներկայումս վայ-սիրահարվածը պետք է Ցզեն Լիին 300 դոլարի չափով փոխհատուցում վճարի բարոյական վնասի համար: «Ես հասկացա, որ չի կարելի մարդուն սեր խոստովանել այդ եղանակով»,-հայտարարել է Գոուն տեղի լրատվամիջոցներին՝ խոստանալով իր ռոմանտիկ զգացմունքներն արտահայտելու ավելի քիչ շոկ առաջացնող եղանակներ գտնել: