Անգլիայի գլխավոր բժիշկ, պրոֆեսոր Սալլի Դեյվիսը հակաբորբոքայինների նկատմամբ բակտերիաների աճող դիմացկությունը համեմատել է ահաբեկչության հետ: Նրա խոսքով՝ այս խնդիրը դանդաղ գործողության ռումբ է: Մասնագետը համարում է, որ արդեն 20 տարի անց ամենասովորական վիրահատությունները կարող են մահացու վտանգավոր դառնալ, քանի որ ինֆեկցիաների դեմ պայքարելու ունակությունը վերացած կլինի:
Դեյվիսը կոչ է անում կառավարությանը բարձրացնել այդ հարցը Լոնդոնում G8-ի ապրիլյան գագաթաժողովում: «Եթե մենք միջոցներ չձեռնարկենք, ապա կհայտնվենք մի մթնոլորտում, որը գերիշխել է 19-րդ դարում, երբ մարդիկ մահանում էին վիրահատությունների ժամանակ»,-ասել է բժիշկը, հավելելով, որ պետք է խրախուսել դեղագործական ընկերություններին՝ նոր դեղամիջոց հայտնաբերելու հարցում, քանի որ հակաբորբոքայինների արտադրությունը ձեռնտու գործ չէ:
«Սկսած 1980-ականների վերջից, մենք չենք ունենցել նոր դասի հակաբորբոքայիններ: Պետք է խթանել այդ գործը»,-ասել է Դեյվիսը, հաղորդում է РБК-ն՝ վկայակոչելով BBC-ն:




























