Լոս Անջելեսի կաթոլիկ թեմը  մոտ 10 մլն դոլար կվճարի նախկին հոգեւորական Մայքլ Բեյքերի սեռական ոտնձգություններից տուժածներին:

Պատմությունը սկսվել է 1990-ների վերջերից: Վերջերս հրապարակված փաստաթղթերից հետեւում է, որ Լոս Անջելեսի արքեպիսկոպոս Ռոջեր Բեյքերն իր անպարկեշտ վարքի մասին խոստովանել է Ռոջեր Մահոունիին, բայց վերջինս գործին ընթացք չի տվել եւ հոգեւորականին այլ թեմ է  տեղափոխել, որտեղ նա շարունակել է ոտնձգությունները:

9,9 մլն դոլարի փոխհատուցում կվճարվի չորս զոհերի, որոնք հոգեւորականին մեղադրել են ոտնձգությունների, կարդինալին՝ դրանք քողարկելու համար:  Նրանցից երկուսը եղբայրներ են, որոնցից յուրաքանչյուրը 4-ական միլիոն դոլար կստանա: Եվս երկու հայցվորներ մեկ միլիոնի փոխհատուցում կստանան: Բեյքերը մեղավոր էր ճանաչվել 2007թ. եւ ազատության մեջ հայտնվել 2011-ին:

Այժմ կարդինալ Մահոունին Վատիկանում է, մասնակցում է նոր պապի ընտրություններին: Գրեթե 10 հազար ամերիկացիներ խնդրագիր էին ստորագրել, որպեսզի նա կոնկլավին չմասնակցի:

Կարդինալ Մահոունին հայտնի եւ ժողովրդականություն վայելող  կրոնական գործիչ էր 26 տարի շարունակ՝ նախքան 2011թ. թոշակի անցնելը: Դատական վճիռը խիստ հարված էր  Լոս Անջելեսի արքեպիսկոպոսության ռւ անձամբ կարդինալ Մահոունիի համար: Մահոունին Բեյքերի պատմությունը մեծագույն սխալ է  անվանել: