Պեկինի լեզվի եւ մշակութի համալսարանում (BLCU) Չինաստանում անցկացվող ֆրանկոֆոնիայի միջազգային կինոփառատոնի շրջանակներում ՉԺՀ-ում Հայաստանի դեսպանութան աջակցությամբ, մարտի 9-ին տեղի է ունեցել հայ ժամանակակից կինոռեժիսորներ Արտակ Իգիթյանի եւ Վահան Ստեփանյանի «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի ցուցադրումը:
Մեծ Եղեռնը վերապրած եւ ԱՄՆ ներգաղթած հայ ընտանիքի մասին պատմող այս ֆիլմը դիտել են Պեկինի տարբեր համալսարանների ուսանողներ, որոնց շարքում էին նաեւ Պեկինում սովորող հայ երիտասարդները: Ֆիլմը ցուցադրվում էր հայերենով եւ ուղեկցվում էր ֆրանսերեն ու չինարեն սուբտիտրերով:
Ֆրանկոֆոնիայի կինոփառատոնի շրջանակներում «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմը մարտի 10-ին ցուցադրվել է նաեւ Շանհայ քաղաքում:



























