19-ամյա ինդոնեզացին վաճառքի է հանել երիկամը: Այդ մասին հայտարարությունը տեղակայված է Kaskus կայքում: Պատանին բացատրել է, որ ցանկանում է օգնել թանկարժեք բուժման կարիք ունեցող հորը:
Ֆահմի անունով պատանին BBC-ին հայտնել է, որ հիվանդ հոր համար «պատրաստ է զոհել», եւ հավելել է, որ երկու տարի առաջ թողել է ծխելը եւ հիմա «միանգամայն առողջ է»:
Թեեւ մարդկային օրգանների վաճառքն Ինդոնեզիայում լայն տարածում ունի, այն ապօրինի է եւ բանտային կալանքով է պատժվում:




























