Չինացիները որոշել են նոր Մարկո Պոլո գտնել, որը կկրկնի XIII դարի իտալացի հայտնի ճանապարհորդի ուղեւորությունը: Հանչժոու քաղաքի քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել, որի հաղթողը 40 հազար եվրո աշխատավարձ կստանա:

Հաղթողը փաստացի զբոսաշրջիկ կաշխատի՝ քաղաքում 15 օր մնալով: Նախքան դա նա, սակայն, ինտենսիվ ուսում  պետք է ստանա: Նրա պարտականություններից կլինի Հանչժոուի մասին կարճ տեսահոլովակներ նկարահանելը եւ քաղաքի իմիջը զարգացնելը:

Հաղթողը կարող է լինել թե կին եւ թե տղամարդ: Զբոսաշրջիկին որոնում են Facebook-ով, որը բուն Չինաստանում արգելված է, գրում է lenta.ru-ն:

Չանապարհորդ Մարկո Պոլոյի գրառումներն արվել են 1298թ.: Դրանցում վենետիկցի վաճառականը նկարագրում էր Ասիա, այդ թվում՝ Չինաստան կատարած ուղեւորությունը: Պոլոն Հանչժոուն անվանել էր «աշխարհի գեղեցկագույն քաղաքը»: