Եվրախորհրդարանի պատգամավորները Ստրասբուրգի նիստում ձայների մեծամասնությամբ մերժել են համացանցի եվրոպական դաշտում պոռնկագրությունն արգելող բանաձեւը:

Եվրախորհրդարանի ներկայացուցիչը «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է, որ բանաձեւը մերժվել է ձայների մեծամասնությամբ՝ 368-ը 158-ի դեմ:

Ըստ նրա՝ փաստաթուղթն առաջարկում էր նաեւ վերահսկել եվրոպական լրատվամիջոցներում գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մերկ կամ կիսամերկ լուսանկարները, որպեսզի խուսափեն «կնոջը կոմերցիոն նպատակներով օգտագործելուց»:

Բանաձեւի նախագիծը զանգվածային դժգոհություն է առաջացրել եվրոպացիների շրջանում, որոնք Եվրախորհրդարանի էլեկտրոնային հասցեները բառացիորեն հեղեղել են նամակներով: