Միլիարդատեր Ջորջ Սորոսը պատասխան հայց է ներկայացրել իր նախկին սիրուհի, դերասանուհու Ադրիանա Ֆերեյրայի դեմ` մեղադրելով նրան զրպարտության մեջ: Նա նաեւ սիրուհուն մեղադրել է վեճի ժամանակ իր վրա ապակե լամպ նետելու համար:
Իրավաբանների փաստաթղթերի համաձայն` միմյանց հետ հարաբերությունների ժամանակ Սորոսն ու Ֆերեյրան շարունակել են հանդիպել ուրիշների հետ:Վեճը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Ֆերեյրան Սորոսին հարցրել է բնակարանի մասին, որը վերջինս խոստացել էր նվիրել նրան: Սորոսն էլ ասել է, թե հանդիպում է ուրիշ կնոջ հետ, որից հետո սիրուհին նրա ուղղությամբ է նետել ապակե լամպը, որը բարեբախտաբար, չի դիպել միլարդատիրոջը, հաղորդում է «Газета.Ru»-ն:
Դերասանուհին Սորոսի դեմ դատական հայց էր ներկայացրել 2011 թ-ին` պահանջելով 50 մլն դոլար «իրեն հուսախաբ անելու համար»:




























