Մելբուռնի համալսարանի գիտնականների խումբը հայտարարել է, որ լեյկոցիտների ուսումնասիրության ընթացքում բացահայտել են նոր մեթոդ, որը թույլ է տալիս կանխատեսել եւ կասեցնել գրիպի վիրուսի ցանկացած նոր տեսակի տարածումը:
Մասնագետների կարծիքով` բացահայտումը կօգնի ստեղծել գրիպի դեմ ունիվերսալ պատվաստանյութ, ինչպես նաեւ բարելավել արյան սպիտակ բջիջների իմունիտետը`վիրուստի հետ նրանց բախման պարագայում, հաղորդում է «Ռոսբալտը»:
Նշենք, որ ԱՀԿ գնահատականներով, տարեկան գրիպի սուր տեսակով վարակվում է 3 -5 մլն մարդ, տարեկան մահանում է 250 -500 հազ. մարդ:




























