Գերմանիայի կառավարությունը լուրջ միջոցներ է ձեռնարկել տնային պայմաններում կատարվող ծննդաբերություններն արգելելու համար: Դրան հաճախ գնում էին կանայք, որոնք անցանկալի երեխա էին ունենում: Այսուհետ ապագա մայրերին թույլ կտան գրանցվել ծննդատներում հորինված անունների տակ, ապա լիովին օրինական լքել երեխային, հաղորդում է Sueddeutsche Zeitung-ը:

Պաշտոնյաների խոսքով, վերջին տարիներին Գերմանիայում ավելի հաճախ է նկատվում «կկվի սինդրոմը», երբ կանայք անցանկալի նորածիններին թողնում են ՀԿ-ների եւ մանկատների դռան մոտ:

Պաշտոնյաները վստահ են, որ օրինագծի ընդունումը կկրճատի տնային փորձարկումներ քանակը: Այժմ ծննդաբերությունից հետո կանայք երեխային հորինված անուն կտան, որից հետո նրան կարող են որդեգրել ուրիշները: Այլ խոսքով, իշխանություններն օրինականացնում են պրակտիկան, որը նախկինում աօրինի էր: 1999-2010 թվականներին Գերմանիայում հազարից ավելի լքված երեխա են գտել: