Պարզվում է, «կնոջ կյանքն սկսվում է 40-ից հետո» արտահայտությունը գիտական բացատրություն ունի։ Այսպես, գիտնականները վերլուծել են տարբեր տարիքի կանանց հարցման արդյունքները եւ եզրակացրել, որ կնոջ համար ամենաերջանիկ տարիքը 50-ն է։
Մասնագետների կարծիքով, հատելով այս սահմանը, կինն սկսում է ավելի շատ վայելել սեքսը, փոխհարաբերությունները, բարեկեցությունը։
Հետազոտողները հարցում են անցկացրել 20-65 տարեկան 1500 մարդու շրջանում, հաղորդում է Meddaily-ին։ Պարզվել է, որ տարիքով կանանց 49% -ն ավելի երջանիկ է զգացել 50 տարեկանից հետո։ Իսկ մեկ քառորդից ավելին հայտարարել է, որ ամենամեծ վայելքն է ապրում սեքսից։ 50-ից բարձր կանայք նաեւ ակտիվ ու նախաձեռնող են եղել, քան ավելի երիտասարդները (տարիքով կանանց 42% - ն անցած տարվա ընթացքում սկսել է ֆիթնեսով զբաղվել, իսկ 23% -ը հույս է ունեցել սպորտով զբաղվել 2013 թվականին, 20 տարեկանների շրջանում նման բան եղել է 16%-ի մոտ)։
Միայնակ կանանց խմբում 50-ից բարձր կանանց 11% -ն օգտվել է ծանոթությունների կայքից։ Համեմատության համար՝ 20 տարեկանից բարձրերի ընդամենը 15% - ն է օգտվել դրանցից։ Ամուսնացած կանանց համարյա 50% - ը խոստովանել է, որ 50- ից հետո զուգընկերոջ հետ սկսել է ավելի որակյալ ժամանակ անցկացնել։




























