Ինսուլտն ու սրտանոթային համակարգի մյուս խախտումներն ավելի հաճախ են հանդիպում 40-ամյա տղամարդկանց մոտ, հայտնել են ամերիկացի մասնագետները:

Տեխասի առողջության կենտրոնի մասնագտները հետազոտելով 15 -49 տարեկան ավելի քան հազար հիվանդների, եկել են այն եզրահանգման, որ իշեմիկ ինսուլտի հավանականությունը տարիքի հետ աճում է:

Այսպես, օրինակ, կանանց մոտ արյունատար անոթների խցանումները հաճախ տեղի են ունենում մինչեւ 30 տարեկանը, այն դեպքում, երբ  տղամարդկանց մոտ`  40 տարեկանից հետո, հաղորդում է  «Ռոսբալտը»:

Նյարդաբանները հաստատում են, որ  մեր օրերում միջին տարիքի եւ ավագ սերնդի տղամարդկանց մոտ ինսուլտի ռիսկը նույնն է: Այսպիսով, բժիշկները խորհուրդ են տալիս ինսուլտի կանխարգելմամբ զբաղվել արդեն 35 տարեկանում: