Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը փետրվարի 16-ին տեղի ունեցած նիստում քննարկել եւ մերժել է դեղորայքի շուկայում գործող «Ամիկուս» ընկերության վարչական բողոքը` հակամրցակցային համաձայնության համար տուգանքի որոշումն ընկերության մասով ուժը կորցրած ճանաչելու մասին:

Հանձնաժողովի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Ամիկուսը» Հանձնաժողովի որոշմամբ տուգանվել էր իր նախորդ տարվա հասույթի 2 տոկոսի չափով` մոտ 18.4 միլիոն դրամով: Տուգանքն ընկերության նկատմամբ կիրառվել էր` նախորդ տարվա սեպտեմբեր-նոյեմբերին հակամրցակցային համաձայնության արդյունքում միաժամանակյա (որոշակի ժամանակահատվածում) առաջին անհրաժեշտության մի շարք դեղերի իրացման գները չհիմնավորված բարձրացնելու համար: Ուսումնասիրությամբ` համակամրցակցային համաձայնությունը կայացել է դեղորայքի շուկայում գործող 7 խոշոր, իրացման ծավալներով շուկայի առաջատարները համարվող ընկերությունների միջեւ:

Վարչական բողոքում նշված փաստերը, Հանձնաժողովի գնահատմամբ, հիմնավորված չեն եղել, ուստի` բողոքը մերժվել է: