Այս շաբաթ թանկարժեք մետաղների գները թեեւ փոքր, բայց անկում են ապրում: ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից փետրվարի 15-21-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով`

ՈՍԿԻ` գնման գին` 12104.70 (-112.5), բացթողման գին` 13157.28 (-122.29),

ԱՐԾԱԹ` գնման գին` 172.92 (-8.32), բացթողման գին` 187.96 (-9.04),

ՊԼԱՏԻՆ` գնման գին` 16924.14 (-246.74), բացթողման գին` 18395.80 (-268.2),

ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 4658.08 (-90.35), բացթողման գին` 5063.13 (-98.21):

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից: