Փետրվարի 17-ի գիշերը ժամը 1.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցի թիվ 2 շենքի մոտ տեղի է ունեցել ավտովթար ու վթարի ենթարկված ավտոմեքենան այրվում է: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 1.13-ին, մարվել` 1.18-ին:

Պարզվել է, որ դեռևս չպարզված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 19 ՕԼ 738 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը (անձը չի հաջողվել պարզել) ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ ու շտապօգնության ծառայության կողմից տեղափոխվել հիվանդանոց: Այրվել է ավտոմեքենայի առջևի հատվածը: