Փետրվարի 16-ին՝ ժամը 16-ին հրդեհ է բռնկվել Երեւան-Երասխավան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում գտնվող ավտոգազալիցքավորման կայանում:
Հայաստանի ԱԻՆ Փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Դեռեւս չպարզված հանգամանքներում «Արտակ» ՓԲԸ-ին պատկանող ավտոգազալիցքավորման կայանի կոմպրեսորային սարքավորումների շինությունում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետեւանքով փլուզվել է շինության` 30 քմ մակերեսով տանիքը:
Տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում եւ այրվել է 1 մ հաղորդալար:
Զոհեր ու վիրավորներ չկան:




























