Չորս հազար հա ծամոն է անհրաժեշտ եղել ֆրանսիացի նկարիչ Ժերեմի Լաֆոնին՝ յուրահատուկ, բարդ երկրաչափական տեսք ունեցող քանդակ ստեղծելու համար, գրում է Daily Mail թերթը:
Շուրջ 2 մետր բարձրություն եւ 3 մետր երկարություն ունեցող քանդակը ստեղծելու համար հեղնակը մի քանի ամիս է ծախսել: Սկզբում նկարիչը սեփական գումարով «շինանյութ» է գնել, սակայն շուտով նրան հովանավորել է ծամոնի արտադրությամբ զբաղվող խոշոր ընկերություններից մեկը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Լաֆոնն իր ստեղծագործությունը կազմել է թղթե տնակի սկզբունքով: Շնորհիվ պլաստիկություն ունեցող նյութի, նկարիչը կարողացել է բարդ երկրաչափական կառուցվածքներ ստանալ, որտեղ բարձր աշտարակները միանում են պարուրաձեւ անցումներով:
Ցավոք, ստեղծագործությունը երկար կյանք չի ունեցել:




























