Խարկովում Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի պաշտպանների վրա արտաթորանքի փաթեթներ են նետել: «Բատկիվշչինա»-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Խարկովի շրջանային դատարանում «Ուկրաինայի միասնական էներգետիկ համարակրգերի» գործով դատական նիստից հետո, որով անցնում եէ «Բատկիվշչինայի առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն, նրա կողմնակիցներ Սերգեյ Վլասենկոյին,  Ալեքսանդր Պլախոտնյուկին եւ Անդրեյ Կոժեմյակինին են մոտեցել մի քանի սադրիչներ եւ արտաթորանքով մի քանի փաթեթ նետել նրանց վրա: «Բարեբախտաբար, փաթեթները ոչ մեկին չեն դիպել: Ոստիկանությունը ձերբակալել է սադրանքին մասնակից 9 մարդու»,-հավելել են «Բատկիվշչինայի» Խարկովի մասնաճյուղի մամուլի կենտրոնից, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:

Ձերբակալվածներից 4-ի նկատմամբ վարչական արձանագրություններ են կազմվել՝ «Մանր խուլիգանություն» հոդվածով:

Ինչ վերաբերում է դատարանի նիստին, ապա այն հետաձգվել է մինչեւ ապրիլի 12-ը: Դատավորը հայտարարել է, որ չի քննի գործը Տիմոշենկոյի բացակայության պայմաններում: Նախկին վարչապետը բազմիցս հայտարարել է, որ հրաժարվում է մասնակցել դատական նիստերին՝ վկայակոչելով վատ ինքնազգացողությունը: