Իտալիայում Հայաստանի դեսպանության աշխատակիցները այսօր՝ մարտի 22-ին, այցելել են Հռոմի օդանավակայանում արգելափակված ՀՀ քաղաքացիներին, որոնք վստահեցրել են, որ իրենք սննդի, օդանավակայանի տարանցիկ գոտում տեղաշարժման, բուժօգնության եւ կապի միջոցների հետ որեւիցե խնդիր չունեն։

Հանդիպում է կայացել նաեւ օդանավակայանի ոստիականապետի հետ, որը վերահաստատել է, որ արգելափակման պատճառ է հանդիսացել նշված քաղաքացիների փաստաթղթերում հայտնաբերված անճշտությունները եւ վստահեցրել է, որ մինչեւ ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադառնալը նրանց օրինական իրավունքները ամբողջությամբ կհարգվեն։

Նախատեսվում է, որ Հայաստանի 13 քաղաքացիներն այսօր երեկոյան Alitalia ավիաընկերության չվերթով կվերադառանան Երեւան։