Իսպանիայում ձերբակալել են 44 մարդու եւ առգրավել մոտ 400 կգ հաշիշ` միանգամից մի քանի նահանգներում անցկացված հատուկ գործողության արդյունքում:
Ինչպես հայտնում է EFE գործակալությունը, հատուկ գործողությունն իրականացվել է ազգային գվարդիայի հետ համատեղ: Բացի թմրանյութից առգրավվել է նաեւ 150 հազար եվրո կանխիկ գումար, երեք ատրճանակ եւ զրահաբաճկոն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ձերբակալվածները բնակվել են Ավիլա, Մադրիդ, Մուրսիա եւ Տոլեդո քաղաքներում, նաեւ կասկածվում են գողությունների մեջ:




























