Ռուսաստանից երկու դայվերներ, այդ թվում հայտնի ռեկորդակիր Գենադի Ֆուրսովը, զոհվել ենեգիպտական Շարմ-էշ-Շեյխում, Դուդհաուս խութից ոչ հեռու:
Երկրորդ զոհվածը նրա գործընկերն է` Դանիլլ Շմակովը: Նրանք մահացել են սուզման ժամանակ: Ողբերգության պատճառները առայժմ հայտնի չեն: Ռուսաստանցիները մահացել են ստորջրյա քարանձավում, հաղորդում է NEWSru.com-ը:
Ֆուրսովը եղել է խորը սուզման ռեկորդակիր, դայվինգի New Waves դպրոցի հրահանգիչ: Նրա հաշվին կային 5000 սուզում Եգիպտոսում, Կիպրոսում, Ռուսաստանում, Ինդոնեզիայում, Մալդիվներում, Թայլանդում եւ այլ երկրներում: Նրա ռեկորդը կազմում է 200 մետր:




























