ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով եռօրյա այցով գտնվում է Իսրայելում, զավեշտալի վիճակում է հայտնվել: Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի հրավիրած ճաշի ընթացքում Օբաման նկատել է, որ իր բաժակը դատարկ է, երբ կենաց էր խմում ի պատիվ Պերեսի: «Քանի որ ես արդեն լավ խոսում եմ եբրայերենով, թույլ տվեք կենաց ասել, թեեւ արդեն տարել եք գինին»,- իրեն չի կորցրել ԱՄՆ նախագահը եւ հավելել. «Ինձ մի բաժակ էլ բերեք, բայց դա չնկարեք, թե չէ մարդիկ կմտածեն, որ շատ եմ զվարճանում»:

Երբ գինին բերել են, նա եբրայերենով Պերեսին 120 տարվա կյանք է մաղթել: Նշենք, որ Պերեսն այժմ 90 տարեկան է:

Նույն օրը նա հանդիպել է Իսրայելի առաջին սեւամորթ գեղեցկուհու` 21-ամյա եթովպացի յետաիշ Էյնաուի հետ:

Իր այցը Օբաման ավարտել է հիշատակի արարողություններով: Առավոտյան նա շաղիկ է դրել քաղաքական սիոնիզմի հիմնական Էեոդոր Գերցլի եւ վարչապետ Իհակ Ռաբինի գերեզմաններին, իսկ Ռաբինի գերեզմանին նաեւ քար, որը բերել էր Մարտին Լյութեր Քինգի գերեզմանից: ԱՄՆ նախագահն այցելել է նաեւ Բեթղեհեմում Քրիստոսի Ծննդյան տաճար:

Բեթղեհեմից Օբաման մեկնել է Հորդանան, որտեղ հանդիպելու է թագավոր Աբդալլահ 2-րդի հետ: