Կահիրեում բախումներ են տեղի ունենում կառավարող «Մահմեդական եղբայրներ»  իսլամիստական շարժման կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ, հաղորդում է «Al-Ahram» թերթը:

Իսլամիստների հակառակորդները բողոքի ակցիա էին կազմակերպել Կահիրեում «Մահմեդական եղբայրների» գրասենյակի մոտ:  Իրենց հերթին շարժման կողմնակիցները  կենդանի օղակ են կազմել շենքի շուրջը:

Սակայն հետո ցուցարարները սկսել են քարեր նետել իրար վրա: «Մահմեդական եղբայրների» հակառակորդները կառավարող շարժմանը եւ նախագահ Մուհամեդ Մուրսիին մեղադրում են երկրում իշխանությունը ուզուրպացնելու,  ինչպես նաեւ «հեղափոխության գաղափարները դավաճանելու» մեջ, հաղորդում է  «Ինտերֆաքսը»: