Օրվա սննդակարգում կերակրի աղի ավելցուկը 2010 թվականին ամբողջ աշխարհում ինֆարկտից, կաթվածից եւ սրտանոթային այլ հիվանդություններից 2,3 միլիոն մարդու մահվան պատճառ է դարձել, ինչն այդ համակարգի մահվան ամբողջ քանակի 15%-ն է կազմել: Այդ մասին հաղորդել է Սրտային հիվանդությունների ամերիկյան ասոցիացիան, հայտնում է «Ռոսբալթ»-ը:
Կազմակերպության հաշվետվության մեջ ներկայացվել է մեծահասակների կողմից նատրիումի օգտագործման 247 հետազոտությունների վերլուծության տվյալները` դասակարգված ըստ տարիքի, սեռի, տարածաշրջանի եւ երկրների` 1990-ից 2000 թվականների ընթացքում:Համաձայն ստացված տվյալների` աղի ավելցուկային օգտագործման հետեւանքով առաջացած սրտանոթային հիվանդությունների հետ կապված մոտ մեկ միլիոն մահվան դեպք հանդիսանում է ժամանակից շուտ. Նրանք ի հայտ են գալիս 69 եւ ավելի երիտասարդ տարիքի մարդկանց մոտ: Ընդ որում մահվան 60%-ը տղամարդկանց մոտ, 40%-ը` կանանց:
Մահացության առավել բարձր ցուցանիշ ունեցող աշխարհի խոշորագույն 30 երկրներում՝ պայմանավորված նատրիումի չափազանց օգտագործմամբ, աաջին տեղը զբաղեցնում է Ուկրաինան (2109 դեպք մեկ մլն չափահաս բնակիչների շրջանում): Երկրորդ տեղում Ռուսաստանն է (1803 դեպք), երրորդ տեղում՝ Եգիպտոսը (936 դեպք):
Սրտային հիվանդությունների ամերիկյան ասոցիացիան խորհուրդ է տալիս սահմանափակել սննդի մեջ նատրիումի օգտագործումը մինչեւ օրական 1,5 գրամի:




























