Ալաբամա նահանգի Բիրմինգհեմ քաղաքի օդանավակայանում չվատախտակի ընկնելու հետեւանքով երեխա է մահացել: 

CNN-ը հաղորդում է, որ միջադեպը տեղի է ունեցել մարտի 22-ին: 150 կգ-անոց վահանակը ընկել է օդանավակայանի վերջերս բացված տերմինալներից մեկում: Էլեկտրոնային վահանակի տակ մնացել են հինգ մարդ, որոնցից մեկը` անչափահաս Լյուկ Բերսեթը, մահացել է:

Չորս տուժածներից երեքը Բերսեթի մայրը,  քույրը եւ եղբայրն են: Բժիշկները մոր վիճակը ծայրահեղ ծանր են գնահատում:

Այժմ ճշտվում է վահանակի ընկնելու պատճառը, գրում է  rbc-ն: