Նյու Յորքում կարգուկանոնին կհետեւեն տեսախցիկներով զինված անօդաչու թռչող սարքերը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը՝ ռադիոյով ամենամյա ելույթի ժամանակ:

Ինչպես գրում է New York Post-ը, նա տեսախցիկներով քաղաքին հետեւելը համեմատել է ծովային մակընթացության հետ, որոնց «չի կարելի հակառակվել»:

«Մենք հիմա ավելի շատ տեսախցիկներ ունենք եւ ավելի քիչ մասնավոր տարածք: Դժվար թե դուք կարողանանք դա կանգնեցնել, հարմարվեք դրան»,-հայտարարել է Բլումբերգը, հաղորդում է Gazeta.ru-ն:

Նա նշել է, որ երբ հանցագործություն է տեղի ունենում, ոստիկանությունն առաջին հերթին ստուգում է տեսախցիկների ձայնագրությունները, իսկ սովորական տեսախցիկի եւ անօդաչու թռչող սարքերի վրա գտնվող տեսախցիկների միջեւ Բլումբերգը տարբերություն չի տեսնում: Նրա կանխատեսմամբ՝ մոտ 5 տարի անց ողջ Նյու Յորքը կհայտնվի տեսախցիկների հսկողության տակ: