Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն ուղղաթիռով Վատիկանից Կաստել-Գանդոլֆո պապական տիրույթ է գնացել, ուր փետրվարի 28-ին հավատացյալներին ուղղված իր վերջին դիմումից հետո ուղեւորվել է Բենեդիկտով 16-րդը:

Կաստել Գանդոլֆոյի քաղաքային հրապարակում մարդկանց մեծ խումբ է հավաքվել, ովքեր չեն ցանկացել բաց թողնել Հռոմի Պապի եւ Պատվավոր պոնտիֆիկ Ժոզեֆ Ռատցինգերի աննախադեպ հանդիպումը, հաղորդում է «Գազետա.ռու»-ն:

Համաձայն այցի արձանագրության` ժամանումից անմիջապես հետո պետք է կայանա կարճ հանդիպում եւ ճաշ, այնուհետեւ լրագրողներն ու ուղեկցող անձինք դուրս կհրավիրվեն սենյակից, քանի որ հանդիպումը փակ դռների հետեւում պետք է կայանա, հաղորդում է  BFM.RU-ն:

Վերլուծաբանները ենթադրել են, որ զրույցը կլինի Եկեղեցու առջեւ դրված նոր կոչերի վերաբերյալ: Նրանք հատկապես կքննարկեն այսպես կոչված VatiLeaks-ի առնչությամբ առաջացած իրադրությունը, որի հետեւանքով եկեղեցական էթիկայի խախտման վերաբերյալ շատ հրապարակումներ են եղել:Շատերի կարծիքով` Բենեդիկտոս 16-րդն իսկապես սկսել է զանգվածային ծրագիր իրականացնել: Եւ ինչ-որ պահի նա հասկացել է, այնքան հզոր չէ, որ ծրագրածն իրականացնի: Այժմ դրա մասին նա պետք է ներկայացնի իր իրավահաջորդի հետ: