«Նյու Յորք սիթի» համալսարանի 3-րդ կուրսի ուսանող Էմիլ Իսմայիլը մեղադրել է ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչության աշխատակից Ֆարիդ Ջեբրաիլին` ծեծելու փորձ անելու մեջ: Դեպքը պատահել է մարտի 22-ին, Նյու Յորքում` ադրբեջանական սփյուռքի կազմակերպած միջոցառման ժամանակ:

Ինչպես Turan-ին հայտարարել է ուսանողը` Ջեբրաիլովը հարձակվել է իր վրա եւ ցանկացել է հարվածել, սակայն հավաքվածները բաժանել են նրանց:

Իսմայիլի խոսքով` դիվանագետը նախկինում էլ սպառնացել է իրեն՝ ծանոթների միջոցով: Դրա պատճառը եղել է ուսանողի մասնակցությունը ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչության շենքի մոտ կազմակերպված` Ադրբեջանում երիտասարդության հանդեպ ճնշումների դեմ բողոքի ցույցին: Ուսանողի խոսքով` նա դիմել է Նյու Յորքի ոսատիկանություն, որտեղ նրան խոստացել են հետաքննություն անցկացնել: Թեեւ Ջեբրաիլովի դիվանագիտական անձեռնմխելիությանը` ուսանողը մտադիր է հասնել նրան, որ դիվանագետը պատժվի:

Turan-ը չի ներկայացրել պատահաի առնչությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ի եւ ՄԱԿ-ում երկրի ներկայացուցչության մեկնաբանությունները: