Բաշկիրիայի Բելեբեյ քաղաքի բնակիչը ռուսաստանը վաառքի է հանել eBay ինտերնետ-աճուրդում: Համապատասխան հայտարարությունը հասանելի է վաճառքի համար աճուրդի կայքում:
Վաճառողի հայտարարության համաձայն, «երկիրը պաշտոնապես օգտագործվել է հազար տարի եւ գտնվում նորմալ վիճակում»: Որպես նկարներ դրված են Կրեմլի, Ռուսաստանի քարտեզի, ֆուտբոլային երկրպագուհու եւ «Տոպոլ-Մ« հրթիռային համալիրի պատկերները, հաղորդում է Lenta.ru-ն:
Վաճառողը նաեւ համառոտ տեղեկություններ զետեղել երկրի մակերեսի եւ բնակչության թվաքանակի մասին:
Լոտի արժեքը սկսվում է մեկ ամերիկյան ցենթից կամ 31 կոպեկից: Աճուրդի կանոններով, առաքումն իրականացվում է միայն ԱՄն տարածքում, աճուրդը տեւելու է մինչեւ մարտի 30-ի երեկոյան:




























